Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Բյորնլի»-ին:

21-րդ րոպեին Անտոնի Մարտիալը բացեց հաշիվը, իսկ հանդիպման 39-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ուեյն Ռունիին:

Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 63 միավորով շարունակում է զբաղեցնել Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը:

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 80-րդ րոպեին: