Ազատության հրապարկից մեկնարկեց ջահերով երթը: Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, բազմաթիվ երիտասարդներ, ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ:

Հավաքված երիտասարդները բացի ջահերից, ձեռքներին ունեն դրոշներ: Մի խումբ երիտասարդներ հնչեցնում են Հայաստանի հիմնը: