Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնա»-ից (2:3) կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին.

«Ուրախանալու պատճառ չկա: Շատ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք խաղի վերահսկողությունը վերցնել մեր ձեռքը: Հիասթափված ենք արդյունքից: Երբ 10 հոգով հաշիվը դարձնում ես 2:2, պետք է ավելի շատ մտածել և պաշտպանվել միասին: Կարծում էինք երրորդ գոլը կխփենք, բայց եղավ այն, ինչ եղավ: Մեսսին իր թիմի համար արդյունք ստեղծեց: Նա դարձավ երկու գոլի հեղինակ, թեպետ միայն նա չէր խաղում», – Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն: