Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում ապրիլի 23-ին ջահերով երթի մեկնարկի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ' նշելով, որ դրոշի այրումը ուժեղ զայրույթ ու հակազդեցություն է առաջ բերել թուրք ժողովրդի կողմից:

 

Panorama.am-ի փոխանցմամբ հայտարարության մեջ ասվում է.

 

«Թուրք ազգի գոյությունը խորհրդանշող դրոշի այրումը մեր հասարակության կողմից մեծ զայրույթով ու հակազդեցությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք թուրք ժողովրդի անկախությունը և ազատությունը խորհրդանշող դրոշի նկատմամբ իրականացված այդ ստոր գործողությունն ու դա իրականացնողներին»:


ԱՂԲՅՈՒՐ՝ Panorama.am