«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել Է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ:

 

«Մենք հենց նրանք ենք, ովքեր ամենից ավելի լավ կպաշտպանեն ժողովրդավարությունը: Ես միջոցներ չեմ ձեռնարկելու առանց ժող ովրդի համաձայնությունն ստանալու: Եվ այդ միջոցները երբեք ուղղված չեն լինելու ժողովրդի դեմ: Ես միակն եմ, ով կարող է ապահովել ֆրանսիացիների պաշտպանությունը»,- ասել է նա ապրիլի 24-ին ելույթ ունենալով France-2 հեռուստաալիքի եթերում:

 

Լե Պենը հորդորել է ֆրանսիացիներին չվախենալ ոչ իրենից, ոչ Էլ «Ազգային ճակատի» ծրագրից: «Ֆրանսիայի քաղաքական համակարգը մշտապես ձգտում է մեզ ներկայացնել որպես ծաղրանկար»,- հավելել է նա:

 

Լե Պենի խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակիցը՝ Էմանուել Մակրոնը, ներկայիս նախագահ, սոցիալիստ Ֆր անսուա Օլանդի հավատարիմ զինակիցն Է: Նա երբեք չի ընդհատել շփումները Ֆրանսուա Օլանդի հետ: Պարոն Օլանդը նրան աջակցում է արդեն երկար ամիսներ»,- ասել է նա:

 

Լե Պենը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 7-ին պայքարի մեջ կմտնի առաջին փուլի հաղթողի՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հետ: Ապրիլի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, իսկ Մարին լե Պենը՝ 21,3 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: