Ապրիլի 25-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյուղշին թաղամասի տնակներից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Փրկարարները Մ. Հ.-ի տնակի նկուղից բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: