Ապրիլի 25-ին, ժամը 18:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի «Տնամերձ» կոչվող հատվածում տնակ է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:29-ին:

Պարզվել է, որ 3-րդ թաղամասի Նորակառույցների փողոցի թիվ 13Ա հասցեում այրվում է Գ. Ն.-ին պատկանող վագոն տնակը` 6 քմ և կենցաղային իրեր: