«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել Է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չԷ:
««Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես դա ցանկանում եմ ասել ամենայն որոշակիությամբ: Ես ինձ եվրոպուհի եմ զգում, դե իհարկե, առաջին հերթին ֆրանսուհի, բայց նաեւ եվրոպուհի»,- ասել Է լե Պենը TF1 հեռուստաալիքի եթերում:

 


Լե Պենը ապրիլի 18-ին TF հեռուստաալիքից պահանջել Էր սրահից դուրս բերել Եվրամիության դրոշը իր հարցազրույցի ընթացքում: Այդ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել Էր, որ, իր կարծիքով, «Եվրամիությունը քիչ վատ բաներ չի արել մեր երկրին ու ու մեր ժողովրդին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: