Uber ընկերությունը, որը մասնագիտացած է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել է մինչեւ 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին USA Today-ը:

«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն է Uber-ի համար»,- նշել է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:
Նա հավելել է, որ ընկերությունը ձգտել է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել է Հոլդենը:

Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:
Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում: