Ապրիլի 26-ին, ժամը 11:09-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 5 հասցեում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չուխաջյան փողոցի թիվ 5 շենքի բակում այրվում է տնակ, որը ծառայում է որպես ցախանոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:17-ին, մարվել՝ 11:40-ին:

Այրվել է ինքնաշեն տնակը (մոտ 12 քմ)՝ գույքով: