Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել է երկրի կառավարության անդամներին՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լե Պենն ամենացածր արդյունքն ունեննա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին. դրա արդյունքներով՝ պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարը շարունակել են «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը (24,01 տոկոս) եւ Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը (21,30 տոկոս): Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:

«Հանրապետության նախագահը բոլոր նախարարներին խնդրեց լիակատար մասնակցություն ցուցաբերել երկրորդ փուլի ընտրարշավին եւ այնպես անել, որ Մարին լ ե Պենը հնարավոր արդյունքներից ամենացածրն ստանա»,-ասել է լե Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքները:

Նա նշել է, որ Մակրոնը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի, սակայն հարցն այն է՝ հատկապես ինչ «հաշվով»:
«Էմանուել Մակրոնի հաղթանակը հավանական է, ես արդեն այդ մասին ասել եմ, խնդիրն «Ազգային ճակատի» արդյունքն է, որը կախված կլինի բոլոր ուժերի կենտրոնացումից: Լե Պենը ձայների 30-35 տոկոսը կստանա կամ 40 տոկոսը, դա նույն բանը չէ»,-հայտարարել է լե Ֆոլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: