Ապրիլի 27-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ջրմուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզայն փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ջրաղբյուր կոչվող տարածքում ամբողջովին այրվել է վագոն տնակի փայտե կառուցատարերը մոտ 40 քմ, կից էլ ենթակայանի փայտե տանիքը մոտ 30 քմ, 5 էլեկտրասյուն, 20 ծառ մասնակի, մոտ 100 գմ էլ մալուխ և 2 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել ժամը 14:20-ին, մարվել՝ 15:19-ին: