Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, տեղեկացնում է Thedenverchannel.com-ը։

Ներկայացուցչական պալատի և Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձևի օգտին ապրիլի 26-ին։

Բանաձևում նշված է․«Մենք աջակցություն ենք հայտնում Հայաստանի և հարևան երկրների միջև կառուցողական և ամուր հարաբերություններ ստեղծելուն ուղղված ջանքերին՝ հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և դրանից բխող հետևանքների գիտակցման վրա, և արդար, ճիշտ և համապարփակ միջազգային այս բանձևին՝ ուղղված մարդկության դեմ հանցագործությանը»:

Կոլորադոյի հայկական կազմակերպությունները և Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի Արևմտյան շրջանի (ANCA-WR) ներկայացուցիչները ներկա են գտնվել բանաձևի ընդունմանը։