«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինուն անդրադարձել է Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ դիմակայությանը (0:0):

«Ցանկանում էինք հարձակման գծում ակտիվորեն խաղալ և հաճախ հակագրոհներ անել: Առաջին խաղակեսում ամեն ինչ վերահսկում էինք, բայց երկրորդում բարդ էր: Ստիպված էինք որոշում կայացնել և պայքարել մեկ միավորի համար:

Խոստացել էի չխոսել  այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չկարողացան մասնակցել խաղին, բայց դաշտի կենտրոնում մեզ չէր բավականացնում որակը: Առաջին խաղակեսում վտանգավոր գրոհներ էինք կազմակերպում, սակայն հաճախ էինք կորցնում գնդակը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: