Ռումինական մամուլն այս օրերին լայնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Հանրային TVR հեռուստատեսությունը, ռումինական այլ հեռուստակայաններ, Ռադիո Ռոմանիան, Agerpres լրատվական գործակալությունը, Adevarul թերթը եւ տեղական մամուլը լայնորեն լուսաբանում են Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում ները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ի երեկոյան Կլուժի TVR հեռուստեսության ուղիղ եթերով հեռուստալրագրող Կարեն Սեբեշիի «Տրանսիլվանիան այսօր» հաղորդման հյուրերն էին ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը եւ հեռուստախմբագիր Կլաուդիու Պադուրեանը/Claudiu Padurean, որոնք քննարկեցին ցեղասպանության թեման: TVR հեռուստեսությանը եւ ռումինական ռադիոյին հարցազրույցներ տվեցին դեսպան Համլետ Գասպարյանը եւ քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված Կլուժի միջոցառումների մասին ընդարձակ հա ղորդում տարածեց ռումինական Աջերպրես/Agerpres գործակալությունը' լայն մեջբերումներ կատարելով, այնուհետեւ ամբողջությամբ տարածելով դեսպան Գասպարյանի ելույթը:

 

Ապրիլի 24-ին TVR Cluj ալիքի «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդումն ամբողջովին նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, այդ ողբերգության պատմական, քաղաքական եւ բարոյական ասպեկտներին: Հաղորդման հյուրերն էին հեռուստալրագրող Կարեն Սեբեշին/ Karen Attila Sebesi, պատմաբան, Հոլոքոստի մասնագետ Միքայել Շաֆիրը/Michael Shafir, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը: Ուղիղ եթերի մեջ օգտագործվել են դեսպան Համլետ Գասպարյանի եւ քաղաքագետ Պավել Դալաքյանի հետ զրույցից հատվածներ:

 

Gherlainfo.ro, ziarulfaclia.ro, ziar.com եւ այլ կայքէջերում պատմում են ապրիլի 23-ի կիրակնօրյա պատարագի եւ համայնքի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին:

 

Realitatea.net, ziuanews.ro եւ այլ կայքէջեր գրում են Երուսաղեմում թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից գաղտնազերված նամակի մասին, որը եւս մեկ անգամ ապացուցում է Հայոց ցեղասպանության իրողությունը: Խոսքը թուրք երկու բարձր պաշտոնյայի մասին է, որոնց նամակագրությունից պարզ է դառնում, որ Ցեղասպանության պլանն արդեն մշակված էր: Վերջում նշվում է նաեւ այն, որ Իսրայելի տարբեր քաղաքական եւ մշակութային գործիչներ հաճախակի կոչ են անում իրենց երկրի խորհրդարանին' ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Hotnews.ro կայքէջը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպն իր ապրիլքսանչորսյան ելույթում չի օգտագործել ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ, այն առաջացրել է թուրքերի զայրույթը: Կայքէջը մեջբերումներ է ներկայացնում ԱՄՆ նախագահի ելույթից:

 

Cocoon.ro կայքէջը բավականին ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, համիդյան եւ Ադանայի ջարդերը, քաղաքական իրավիճակը եւ կոնտեքստը, հայերի դերն Առաջին համաշխարհային պատերազմում եւ Ցեղասպանության ընթացքն' ըստ փուլերի, խոշոր երկրների վերաբերմունքը, ընդհանուր պատճառված վնասի չափը, հայերի պանդխտությունը, Նեմեսիս խմբի գործողությունները, հայ-թուրքական պատերազմները, Սեւրի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, Ցեղասպանությունը գրականության մեջ, նահատակների սրբադասումը, Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնակն դիրքորոշումը եւ հանրային կարծիքը, միջազգային հանրության դիրքորոշումը եւ այլն:

 

Adevarul.ro կայքէջը ներկայացնում է ֆրանսահայ Կայծ Մինասյանի վերջերս ռումիներեն թարգմանված Հայերի հօդս ցնդած երազանքը գրքի շնորհանդեսը եւ գրքից բավականին մեծ մեջբերում է անում: Կայքը նյութ է զետեղել նաեւ ապրիլի 25-ին Կոնստանցայում հայկական խաչքարի բացման մասին:

 

Actualmm.ro կայքէջը ներկայացնում է, թե պատմության ընթացքում ինչեր են տեղի ունեցել ապրիլի 24-ին' ծավալուն տեղ հատկացնելով Ցեղասպանությանը:

 

Roman24.ro, ziarulderoman.ro եւ այլ կայքէջեր ներկայացնում են ապրիլի 24-ին Ռոման քաղաքում տեղի ունեցած գիտական սիմպոզիումը, որին մասնակցեցին պատմաբաններ, գիտաշխատողներ եւ այլն:

 

bzc.ro եւ այլ կայքէջեր անդրադառնում են ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքում Ցեղասպանությանը նվիրված միջոցառման ընթացքում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ելույթին:

 

Reporterul.ro կայքէջը ռումինահայ հռչակավոր ջազմեն Հարրի Դավիդյանի' Բոտոշան քաղաքում ապրիլի 22-ին ունեցած համերգի կոնտեքստում ծավալուն ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը:

 

Ապրիլի 26-ին TVR1-ի «Համակեցություն» հաղորդման հյուրն էր ռումինահայ պատմաբան Էդուարդ Անտոնյանը:

 

Ռումինահայ «Արարատ» հանդեսն օրըստօրե ծանուցում էր իրադարձությունների մասին եւ իր ռումինալեզու կայքէջում զետեղում ծավալուն նյութեր: