Մոսկվայում մեկնարկել է Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում: ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախի հարցով Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում:

 

Նրա խոսքով՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը եղել է ռուսական կողմինը, որը միջնորդ է հանդիսանում հակամարտության կարգավորման հարցում: Մամեդյարովը նաև նշել է, որ կայանալիք բանակցություններից դրական առաջընթաց է ակնկալում: «Այն, որ հանդիպումը փակ դռների հետևում է, ինքնին նշանակում է, որ ինչ-որ հետաքրքիր բան է սպասվում»:

 

Հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ԱԳՆ-ն կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: