Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին Բեռլինում անցկացված բրիֆինգում հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

 


Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթ Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստումն Է, բայց «քննարկվելու են նաեւ այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Սիրիան»:

 


Ինչպես պարզաբանել Է Զայբերտը, Մերկելը եւ Պուտինը մտադիր են անցկացնել երկփուլ բանակցություններ, որոնց ընդմիջմանը պլանավորում են պատասխանել լրագրողների հարցերին: Նա ճշտել Է նաեւ, որ ԳՖՀ-ի կանցլերի ուղեւորությունը, որը վերջին անգամ Ռուսաստան Է այցելել 2015 թվականի մայիսին, լինելու Է մեկօրյա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: