Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում' Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է RIA Novosti-ն:

Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 18 քուրդ:

Հիշեցնենք, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը' պահանջելով զսպել Անկարայի ագրեսիվ գործողությունները: