ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ արդյունավետ» է անվանել իր կառավարման առաջին 100 օրը: Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգի Հարիսբերգ քաղաքում իր կողմնակիցների հավաքին ելույթի ժամանակ:

«Իմ կառավարման առաջին 100 օրերը շատ հուզիչ և արդյունավետ էին»,- ասել է նա:

«Առաջին 100 օրերից ամեն օր իմ վարչակազմն աշխատել է երկրում իրավիճակը լավացնելու համար: Այդ թվում մենք աշխատել ենք մեր հրաշալի հանքագործներին օգնելու համար, աշխատատեղերի վերադարձման ուղղությամբ: Մենք պատմական առաջընթացի ենք հասել»,- ասել է Թրամփը: