Կուբայի Aerogaviota ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ռադարներից անհետացած ինքնաթիռը, որում, ենթադրաբար, 39 մարդ է եղել, կործանվել է Կուբայում: Այս մասին հայտնում է Cibercuba-ն:

Աղբյուրի տեղեկությամբ՝ խոսքը Ան-26 ինքնաթիռի մասին է: Նա նաև նշել է, որ ցամաքային հասանելիությունը տարածքին, որտեղ կործանվել է ինքնաթիռը, շատ դժվար է: