Ստամբուլում սպանվել է իրանական արբանյակային GEM TV հեռուստացանցի ղեկավար Սայիդ Կարիմյանը, ով հայրենիքում հեռակա դատապարտված էր բանտարկության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Մասլակ շրջանում։ Ավտոմեքենայով անհայտ անձիք կանգնեցրել են Կարիմյանի մեքենան, որում նա գտնվել է իր գործընկերոջ հետ, որից հետո կրակ են բացել։ Կարիմյանը տեղում մահացել է, նրա գործընկերոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Թուրքական Dogan գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ սպանության դրդապատճառ կարող էին դառնալ ֆինանսական վեճերը, որոնցում ներքաշված է եղել Կարիմյանը։

Նշվում է, որ իրանական դատարանն անցած տարի հեռակա կարգով Կարիմյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ գործունեության և պետության դեմ քարոզչության մեղադրանքով։