Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 2-ին մեկօրյա այցով Ռուսաստան կայցելի' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Ինչպես հայտնել է ընտրությունների նախօրին նրա պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը' Սոչիում առաջնորդները երկու փուլով բանակցություններ կվարեն, որոնց միջեւ ընդմիջման ժամանակ էլ կհասցնեն շփվել մամուլի հետ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Գերմանիայի կանցլերի ՌԴ այցի պաշտոնական այցի պատճառն է նրա խոսքով' G20 գագաթնաժողովի նախապատրաստությունը, որն այս տարվա հուլիսին տեղի կունենա Համբուրգում: Սակայն ուշադրության կենտրոնում կգտնվեն իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայի հակամարտությունը եւ Լիբիայում քաղաքական իրադրությունը, խոստովանել է Զայբերթը: Բացի այդ, նախատեսվում է նաեւ, որ առաջնորդները, ովքեր մինչեւ 2014 թվականի Ուկրաինայի իրադարձությունները բավականին հաճախ էին հանդիպում, առարկայնորեն կխոսեն նաեւ երկկողմանի հարաբերությունների մասին: