Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ 20/2 հասցեում գնտվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ 25-ամյա Դավիթ Օհանյանին պատկանող Mercedes Vito մակնիշի 51 VV 999 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Աղբյուրի տեղեկացմամբ, ընկնելու հետևանքով մեքենայի մոտ գտնվող 26-ամյա Ջիվան Եղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը այդտեղ կայանել է, որպեսզի սպասի դիմացի ավտոլվացման կետում՝ իր հերթին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: