ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda» մակնիշի 49 CG 009 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1966 թ. ծնված Ա. Ա.) և «T75» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Բ.):

Փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: