Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածի 4 կմ-ում «ՎԱԶ 21-06» մակնիշի 53 SL 838 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան գլորվել (մոտ 8 մ) Մեղրիի գետի կիրճը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: