Վրաստանի Դուշեթի շրջանի Կվեշեթի գյուղի մոտակա մայրուղու վրա ամբողջությամն այրվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող բեռնատարը:

Ինչպես հայտնում է News Georgia պարբերականը' վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ: Նախարարության տվյալներով' բեռնատարը Ռուսաստանից Հայաստան ուղևորվելիս է եղել: Այն դատարկ է եղել: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ավտոմայրուղու տվյալ հատվածում երթևեկությունը մեկ ժամով դադարեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Մարդատար մեքենաները երթևեկել են շրջանցելով, իսկ բեռնատարների ու միկրոավտոբուսների վարորդներն ստիպված են եղել սպասել հրդեհի մարմանը:

Նախնական տվյալների համաձայն' հրդեհի պատճառ է դարձել խափանված մետաղալարը: