Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել SPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի իքնությունը:

Հիվանդանոցից հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW–ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW –ն հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյաԹամարա Հակոբյանի անվամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: