Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: