ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան:

«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ-որ այլ տարածաշրջաններ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:

Պուտինը ջերմորեն ողջունել է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,- ասել է նա:- Բարի գլաուստ»:

Մերկելը համաձայնել է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: