Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Սոչի այցելության համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Պուտինը կանցլերի հետ քննարկել է G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Մենք քննարկել ենք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը և Ուկրաինայի իրավիճակը»,-ասել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է Գերմանիայի հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ շահերի, հարգանքի և իրավահավասարության հիման վրա:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ Պուտինն ընդգծել է, որ ոչ մեկ Դոնբասը չի առանձնացրել Ուկրաինայից: ՌԴ նախագահի խոսքով՝ դա անում են ուկրաինական իշխանությունները շրջափակման միջոցով: