Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում  «Լոկոմոտիվ»-ը  ուժերը չափեց  «Ուրալ»-ի հետ և հաղթեց 2:0 հաշվով` նվաճելով երկրի գավաթը:

 Հանդիպման վերջնամասում թիմերի միջև  բախում տեղի ունեցավ, ինչի արդյունքում 4 ֆուտբոլիստ կարմիր քարտ ստացավ:

Հեռացված ֆուտբոլիստների թվում էր նաև Էդգար Մանուչարյանը, ով խաղադաշտ էր դուրս եկել 79-րդ րոպեին: