11 տարի առաջ՝ 2006 թվականի մայիսի 3-ին Երևանից Սոչի թռչող «Արմավիա» ընկերության Airbus A320 օդանավն ընկնում է Սև ծովը։ Զոհվում են օդանավում գտնվող բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։

 

Այդ օրերին ողջ հայությունը սգի մեջ էր: Ըստ պաշտոնական վարկածի վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգն ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։

 

Այդ օրերին մամուլը առաջ քաշեց մի շարք աղմկահարույց վարկածներ, որոնք պաշտոնապես այդպես էլ չհաստատվեցին: 113 զոհերից 85 ը ՀՀ քաղաքացի էր, 26 ՌԴ և մեկական քաղաքացիներ էլ Վրաստանից և Ուկրաինայից:

 

Տարիներ անց, այս ողբերգության մասին ֆիլմ է նկարահանվել: «Անավարտ թռիչք»: Սիրային այս ողբերգության մեջ, մեկ մարդու օրինակով պատկերվում է ամբողջ ցավը: