«Ծառուկյան» դաշինքից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկյացրած 11 պատգամավորներից 10-ն այս պահին ԿԸՀ-ում հաստատեցՙ որ չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը:

 

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքից 11 անձ' Կարապետյան Վահանը, Մանուկյան Խաչիկը, Ազիզյան Նապոլեոնը, Եղիկյան Ալիկը, Բագրատյան Սերգեյը, Զուրաբյան Արարատը, Սաղաթելյան Մուշեղը, Դավթյան Հրանտը, Սուքիասյան Մանուկը, Մանուկյան Արթուրը և Ծառուկյան Արտյոմը, ԿԸՀ են ներկայացրել դիմումներ, որոնցով վերջիններս ներկայացրել են, որ իրենց անունից նախկինում ներկայացված դիմումները համարվի չեղյալ և տեղեկացնում են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից: Ներկայացված դիմումները' բացի մեկից, առանց նոտարական վավերացման են, մե կ դիմում ներկայացվել է նոտարական վավերացմամբ: Նրանք իրենց դիմումներում հիմնականում նշում էին, որ մանդատից հրաժարվելու դիմում իրենք չեն ներկայացրել և ԿԸՀ իրենց անունով ուղարկված դիմումները կեղծ են: Նրանք ԿԸՀ-ին խնդրեցին ընթացք չտալ իրենց անունից գրված դիմումներին և չեղյալ համարել դրանք: Նշված անձինք կամ նրանց ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին նիստին, և բոլորն անխտիր հաստատեցին, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատից:

 

Րոպեներ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում, որից հետո, կներկայացնեն դիմումների քննության արդյունքներով վերաձևակերպված որոշման նախագծերը և արձանագրությունը' հաշվի առնելով նիստի ժամանակ քննված դիմումները:

 

ԿԸՀ-ն մայիսի 2-ին հրապարակել էր ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորների ցանկը: Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացվել էին ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից: