Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

 

Մերկելն ընդգծել է, որ որպես վարչապետ' լիովին ազատ է Թուրքիայում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները բարձրաձայնելու հարցում և դա անում է ոչ միայն հասարակության առաջ, այլև թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում: