Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 3-ին ավտոմեքենայով շրջել է Երևանի փողոցներով:

Ավտոերթի ընթացքում Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ էր անում ընտրողներին քվեարկել իրենց կուսակցության օգտին: Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը բարձր գնահատեց առաջիկա ընտրություններում իրենց կուսակցության հնարավորությունները:

«Մեզ սիրում են ընտրողները, մեր ծրագրերը ընդունում են ոչ միայն երևանցիները, այլ նաև համայն հայությունը: Այդ աջակցության ներքո մենք վերակառուցելու ենք այս քաղաքը»,- ընդգծեց Փոստանջյանը: Այդ ամենն իրագործելու համար, ըստ Փոստանջյանի, պետք է ունենալ հստակ քաղաքականություն:

«Այն հատակագիծը, որը փոխանցել է Թամանյանը նորից պետք է շունչ առնի»,- եզրափակեց Փոստանջյանը: