Մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:

Նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է 16,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ և շագանակագույն երանգներով փոշեզանգված:

Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: