Կարո Կարապետյանի՝ հանրության շրջանում առավել հայտնի «Յուվեցի Կարոյի» փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Նա վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել, սակայն ըստ տեղեկությունների, ազատվել է նախագահի ներման շորհիվ։

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Գոռ Առաքելյանի աներոջ՝ Յուվեցի Կարոյի հետ, մեկնաբանություն ստանալու և պարզելու համար, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանն ազատ արձակվել: 

 

Թե ինչպես ստացվեց, որ Գոռ Առաքելյանն ազատ արձակվեց, Կարապետյանը տեղյակ չէ․ «Չգիտեմ ազիզ ջան, ես կուրսի չեմ ոչ մի բանից։ Էտի հեռախոսի բան չի»։


Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ: Վիրավորվել էին նաեւ պատահական անցորդներ։ Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Ներսես Մելքոնյանի համար՝ 2, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման»:


Սոնա Հարությունյան