Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը ԵՊԲՀ-ն անվանել է Արցախում բժշկական կադրերի պատրաստման կարևորագույն դարբնոցներից մեկը՝ արժևորելով ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: