ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը՝ որոշում եմ.

 

Աբրամ Բախչագուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով», - նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

 

Նկատենք, Աբրամ Բախչագուլյանը ՀՀԿ անդամ է, 2011-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Այդ պաշտոնից ազատվել էր 2014-ի հոկտեմբերին: