Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը պատրաստվում է Հայաստանից ոտքով շուրջ 280 կիլոմետր կտրել դեպի Արցախ։ «Asbarez» պարբերականի հաղորդմամբ, երկու երեխաների մայր, 42-ամյա Թելմա Ղազարյան Ալթունը նախկինում բազմիցս է մասնակցել արշավների' հայկական եռագույնը ձեռքին, մինչդեռ առաջին անգամ է ճանապարհ կտրելու հայրենիքում։

Թելմայի արշավը մեկնարկելու է հունիսին Վարդենիս քաղաքից, որտեղից նա Ճանապարհ կոչվող արշավային երթուղով անցնելու է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք։ Նշվում է, թե արշավի ընթացքում նախատեսված են կանգառներ մի քանի քաղաքներում ու գյուղերում, որտեղ նա մտադիր է շփվել տեղաբնակների հետ, իսկ ողջ եթուղին Ալթունը մտադիր ավարտել երեք օրում։

Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ, փոխանցում է Panorama.am-ը:

«Ժամանակն է, որպեսզի պարտքս տամ հայրենիքիս», - թերթի հետ զրույցում ասել է Թելման ու ավելացրել. «Բազմաթիվ երթուղիներ եմ անցել ամբողջ աշխարհով, բացի հայրենիքիցս։ Ժամանակն է վերջապես քրտինք ու արցունք թափել նաև հայրենի հողի համար»։