Պատգամավորական մանդատների հանձնման արարողությունից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության առաջիկա ԳՄ նիստում կքննարկվի ԱԺ-ում պարտականությունների և պաշտոնների բաշխման հարցը:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում է հենց նրա անունը և հարցին՝ կուսակցությունում նման քննարկումներ եղե՞լ են, Շարմազանովը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել: Ո՛չ նախագահ, ո՛չ փոխնախագահ, ո՛չ հանձնաժողովի նախագահ, ո՛չ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել: Երեկ երեկոյան է ասվել է , մեկ գիշերվա մեջ բան չի փոխվել»: