ԵԼՔ դաշինքից Երևանի ավագանու ընտրությունների քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ, այսօր՝ մայիսի 6-ին, քարոզարշավ էր իրականացնում Աջափնյակ վարչական շրջանում:

 

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր կուսակցության կարգախոսը՝ «Երևան ջա՛ն, ելք կա՛»․ «Չհուսահատվեք ժողովուրդ ջան, Սերժ Սարգսյանի փորած հուսահատության փոսից ելք կա… Տարոն Մարգարյանի մահվան վերելակներից, աղբի կույտերից ելք կա»։

 

Քաղաքապետի թեկնածուն դիմելով ժողովրդին՝ նշեց․ «Ժողովուրդ ջան, մենք չունենք ավելի մեծ հարստություն, քան ձեր վստահությունը, և իմացեք, որ մենք ձեր վստահությունը որևէ պարագայում որևէ բանի հետ չենք փոխի, մենք ծառայել ենք և պիտի ծառայենք ՀՀ-ին և ժողովրդին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: