Այսօր' մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի 5 Ա հասցեյում գտնվող «Տոտմա» խանութի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեյի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննչական խումբը' ավագ քննիչ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 26 տան բնակչուհի Աիդա Հովակյանը: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ' արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: