Մայիսի 8-ին, ժամը 01:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում՝ ոչ բնակելի տանը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Ա.-ին պատկանող ավտոտնակում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:15-ին:

 

Ամբողջությամբ այրվել են Ա. Ա.-ին պատկանող ՎԱԶ-2114 մակնիշի 95 AM 777 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոտնակը՝ 18 քմ: