Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել մի շարք գյուղերում մայիսի 8-ից փողոց դուրս գալու արգելք հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

 

Մասնավորապես, փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել Դիարբեքիրի Հանի և Լիջե գավառների 16 գյուղերում: Նահանգապետարանից հայտնել են, որ արգելքի հայտարարումը պայմանավորված է քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

 

Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նահանգապետարանից համապատասխան որոշման հրապարակումը: