Նախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին , հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քաստաները:

 


«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ Է թվում… Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը»,- հայտարարել Է Քաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող Է անվանվել ապագա քաղաքական ուժը:

 


«Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները, բայց նաեւ դա լինի քաղաքացիական հասարակության թեկնածուների, առնվազն, կեսը»,- նշել Է Քաստաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: