Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից լրագրողները հետաքրքվեցին՝ արդյո՞ք դաշնակցական նախարարների և վարչապետի միջև լարվածություն կա: Նախարարն ի պատասխան՝ նշեց. «Կարեն Կարապետյանը հիմա կգա, հարցրեք նրան: Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ խիստ աշխատանքային են և՝ շատ լավ: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ պատկերացմամբ՝ բացարձակապես լարվածություն չկա», – ասաց Դավիթ Լոքյանը:

 

Քիչ անց լրագրողները նույն հարցն ուղղեցին նաև  վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինս կտրականապես հերքեց, թե խնդիրներ ունի ՀՅԴ-ի հետ:

 

Հարցին՝ դե՞մ է եղել ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիային, իրեն բնորոշ ձևով պատասխանեց՝ ոչ: