Երեւանի պետական կրկեսը հյուրախաղերով Արցախում է: Երևանյան կրկեսի ստուդիայի ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ կրկեսային խումբն Արցախում զինվորների եւ ազատամարտիկների կողքին է:

«Այսօրվա տոնը մեզ' հայերիս, համար ավելի հոգեհարազատ է: Այսօր մենք տոնում ենք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, այլ նաև Արցախի Պաշտպանության Բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-ամյակը: Շնորհավոր Եռատոն»,- նշված է Երեւանյան կրկեսի ֆեյսբուքյան էջում: