Ներքաղաքական կյանքի հրատապ ու մեծ հետաքրքրություն առաջացնող հարցերից մեկն էլ այն է, թե ով է լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը: Հետաքրքիր է, որ չնայած այս ողջ ընթացքում բազմիցս նշվել են մի քանի անուններ, սակայն այդպես էլ մինչև վերջ ինտրիգը պահպանվում է ու քչերն այսօր հաստատ գիտեն, թե այդ կարևորագույն պաշտոնում ով է առաջադրվելու իշխող կուսակցության կողմից:

Հաղթանակի օրվա հետ կապված միջոցառումների ընթացքում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք իր համար ընդունելի՞ է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, վարչապետ Կարապետյանը ասել է. «Ինչո՞ւ ոչ, քննարկենք»:

Համարել այս 2-3 բառը պատահականություն մի պարագայում, երբ քաղաքական դաշտում բուռն գործընթացներ են, ուղղակի աններելի միամտություն կլիներ: Չմոռանանք` Կարապետյանը մեկն է նրանցից, ով ամենաշատն է շահագրգռված Սամվել Կարապետյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելու հարցում: Հիմա հարց է առաջանում` ի՞նչ է նշանակում Կարապետյանի այդ պատասխանը լրագրողներին: Արդյոք կարելի՞ է ասել, որ ԱԺ նախագահի ով լինելու հարցը որոշված է և Կարապետյանն ուղղակիորեն ակնարկում է այն, ինչը շուտով անխուսափելի իրականություն է դառնալու: Հաշվի առնելով վարչապետի շուրջ ընթացող գործընթացները, ռուսական ազդեցության ընդլայնման մասին վկայող պրոցեսները` կարելի է, թերևս, մեծապես հավանական համարել հենց վարչապետի թիմակցի համբավ ունեցող քաղաքական գործչի առաջխաղացումը Ազգայն ժողովում:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ