Սանկտ Պետերբուրգում շուրջ 200 հոգանոց «Անմահ գնդի» հայ ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն՝ հրապարակում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով: Բախման պատճառը եղել է այն, որ ադրբեջանական կողմը տեղին չի համարել մայիսի ինին հայերի կողմից Արցախի դրոշի ծածանումը հրապարակում և «Արցախ», «Ղարաբաղ» վանկարկումները:

 

Ինչպես տեղեկացնում է «Ֆոնտակա»-ն, բախումների հետևանքով երեք հոգի վնասվածքներով և ցնցումներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս տասը մարդ տեղափոխվել են կենտրոնական ներքին գործերի բաժանմունքներ և բաց են թողնվել առանց որևէ վարչական իրավախախտման: